Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում Սփյուռք բառը, և ինչպես է գոյացել Հայկական Սփյուռքը: Սակայն մենք պետք է հստակ տարբերենք և ինքներս մեզ բացատրություն տանք՝ պետականազուրկ հայության տարբեր հատվածներից ձևավորված Սփյուռքի և անկախ պետականություն հռչակած Հայաստանից հեռացած հայերի՝ սփյուռքահայ դառնալու հանգամանքները: Վերջիններս պետք է հստակ հիմնավորեն անկախ հայրենիքը լքելու պատճառները և արտերկրում իրենց գոյությամբ ու գործունեությամբ պետք է պայքարեն այն վարչակարգի դեմ, որի պատճառով իրենք դարձել են գաղթական: Հակառակ դեպքում ոչ մի բանով արդարացված չէ, ներելի չէ սեփական հայրենիքը լքելու նրանց ճակատագրական քայլը: Ավելին, հայրենիքից արտագաղթածները պետք է դասական Սփյուռքի հետ միասին ստեղծեն ազգային համերաշխության մթնոլորտ և միասնական ուժերով Հայաստանը ազատագրեն հակաժողովրդական վարչախմբից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել