Newmag-ը գրում է.2015-ին Քեսի դե Պեքոլը ոտք դրեց Պալաու պետություն: Սա ուղղակի արձակուդր չէր: Այլ մեծ ճամփորդության սկիզբը: Կոնեկտիկուտից 27-ամյա աղջիկը 18 ամիս 26 օրում եղել է աշխարհի 196 երկրներում: Սա Գինեսի ռեկորդ է: 2017-ի փերտվարին Քեսին ավարտեց իր ուղևորությունը: Նա նաև առաջին կինն է, որ ոտք է դրել աշխարհի բոլոր պետություններ:
Դե Պեքոլի համար սա ինքնանպատակ ճամփորդություն չէր: Նա այդպես ցանկանում էր խրախուսել կայուն զբոսաշրջությունը: Նա իրեն անվանում է «196 էքսպեդիցիայի գլխավոր հետախույզ»: Քեսին Խաղաղություն տուրիզմի միջոցով միջազգային ինստիտուտի դեսպանն է:
Քեսիի շուրջերկրյա ճամփորդությունը արժեցել է 200 հազար դոլար: Նա ամեն երկրում անցկացրել է 2-5 օր, այցելել է դպրոցներ, հանդիպել զբոսաշրջության ոլորտում տվյալ երկրի ղեկավարների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/worldtrip/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



