Ապրիլյան պատերազմի օրերին Ղարաբաղում արված լուսանկարները LensCulture Exposure Guide – 2017 լուսանկարների միջազգային մրցույթում մրցանակային տեղ են զբաղեցրել, գրում է «Արցախպրեսսը»։ Լուսանկարների հեղինակն, ըստ աղբյուրի, արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանն է, որը ապրիլյան պատերազմի ժամանակ օրեր շարունակ որպես կամավոր եղել է առաջին գծում: Նշենք, որ մրցույթին մասնակցել են 5 մայրցամաքի 22 երկրների 44 լուսանկարիչներ:


Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/02/16/areg-balayan/579577
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



