Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է G դասի նոր մեքենան, որը ստացել է G 650 Landaulet անվանումը:
4 նստատեղ ունեցող ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Ժնևում կայնալիք միջազգային ավտոշոուի ժամանակ: luxurylaunches.com կայքը հրապարակել է G 650 Landaulet-ի լուսանկարները, որոնցից դատելով՝ ավտոմեքենայի հետին մասում նստած ուղևորները կկարողանան կոճակի մի հպումով բացել տանիքը և երթևեկել բաց երկնքի տակ:
G 650 Landauletը համալրված է 630 ձիաուժ հզորությամբ երկտուրբո, 6լ ծավալով, V12 շարժիչով: Մեքենայի գինն առայժմ հայտնի չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել