Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում (բուհ ընդունվելու պահից սովորել են առկա համակարգում) սովորող, 36 տարին չլրացած ուսանողների ուսման վարձը, որոնք ունեն երկու կամ ավելի երեխա։
Ուսանող-ծնողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
Դիմում (լրացվում է տեղում)
Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
Մեկ լուսանկար (3x4)
Ուսանողական տոմսի պատճենը
Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
Փոխանցման հաշիվ