2016 թվականին Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները մեծ չափով ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը ցույց է տալիս, որ շուկայում նկատվում է հայկական արտադրության պահածոների պահանջարկի աճ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին ՀՀ-ում արտադրվել է շուրջ 14.5 հազար տոննա պահածո: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 30%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից մոտ 4.2 հազար տոննան կազմել են մրգի պահածոները, 5.8 հազար տոննան՝ բանջարեղենի, շուրջ 1.2 հազար տոննան՝ մսաբուսական, 2.4 հազար տոննան՝ տոմատի պահածոները, մոտ 564 տոննան՝ մսի, 231 տոննան՝ ձկան, 106 տոննան՝ խեցգետնի պահածոները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1823673214564484&id=100007654697428
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել