Պետրոս Ղազարյանի հյուրը էս պահին մի «հոգեւորական» ա, որը երեւի ՀՅԴ կուսակցատոմս ունի :) Կոմիտաս վարդապետ կարծեմ, ՀԲԸՄ-ի ինչ-որ կառույցի ղեկավարն ա :)
Ապշելու բան ա․ Քրիստոսի ծառան, անունով էլի, ուղիղ եթերում այլատյացության, միջէթնիկական թշնամանքի, ազատության սահմանափակման բացահայտ կոչեր ա անում: Ու հեչ․․․ Պետոն իհարկե նեղն ա գցել էս հյուրին, բայց լրիվ այլ ռակուրսով: Իրականում կարող ես քարը քարին չթողնել էս «քրիստոնյա» ինքնակոչներից․․․ ձեռի հետ էլ ասեց, որ կաթողիկոսը սրբություն ա․․․ Ձեռի հետ էլ կպավ Լեւոնին, Մարտի 1-ի ժողովրդին․․․ ու ախր ինքն էլ չի գիտակցում, թե որքան անհավատ ա, քանի հազարավոր կիլոմետր ա հեռու Քրիստոսից էլ, Աստծուց էլ․․․
Ու զուգահեռ մի քանի տասնյակ հազար մարդ, ովքեր կարծում են, թե Վատիկանի հրապարակում ծխի քուլաներին բաց երկնքի տակ ակնապիշ նայելը իրենց քրիստոնեության ամենավառ դրսեւորումն ու ամենաանհերքելի ապացույցն ա, երջանկացել են, որ ինչ-որ հարուստ ու հիմնականում անօգուտ մարդիկ իրենց միջից մեկին կարգել են իրենց ՍՊԸ-ի տնօրեն․․․
Ենթադրում եմ, որ շատերը կհարձակվեն վրաս, շատերը չեն հասկանա կամ չեն ուզի հասկանալ, բայց դրանից իրականությունն ու ճշմարտությունն Աստծո ստեղծած աշխարհում չեն փոխվելու, անգամ դույզն-ինչ :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aramazdg/posts/10151406749899678
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել