Image result for сталинԱյսպիսի մի պատմություն կա.
Երբ Ստալինին հարցնում են, թե որն է ժողովրդին հնազանդ պահելու ամենաարդյունավետ ուղին, նա հանձնարարում է, որ մի հատ կենդանի հավ բերեն սենյակ: Երբ բերում են, ասում է, որ ողջ-ողջ այդ հավին փետրահան անեն: Այնուհետև, նստելով աթոռին, ասում է, որ փետրազուրկ հավին իջեցնեն հատակին:
Խեղճ հավը, զրկվելով ծածկույթից՝ սկսում է սառչել և ջերմանալու համար վազում ու մտնում է աթոռին նստած Ստալինի սապոգների արանքը:
Ստալինը, նայելով ներկաներին, ասում է.
- Ահա թե ինչպես պետք է պահել ժողովրդին:

Սիրելի ժողովուրդ, ինչու՞ հիշեցի այս պատմությունը: Քանի դեռ մարդիկ տրվելու են ընտրությանը բաժանելիք փողի գայթակղությանը, վստահ եղեք, որ այդ բաժանող «քաղաքական»-կլանային ուժերը, «բարեգործները», նրանց ռեյտինգային թեկնածուները երբեք նորմալ ու արժանապատիվ կյանք չեն ստեղծելու ձեզ համար: Որ ուրախանաք մի քանի օր ապրելու համար ամեն մի քանի հայթայթված դրամից, անվճար տրվող երեք լավաշից, մի քանի տուկի թելից և այլն: Իսկ իրենք կրկին ու կրկին վերարտադրվեն: Իշխանության բերեք այն ուժերին, ովքեր իրենք են ձեզնից հաջորդ 5 տարում կախում ունենալու, քանի որ պարտավորված կզգան գործել ձեզ համար, նորմալ ու արժանապատիվ կյանքով ապրելու երկիր կերտելով, որ հետագայում կրկին իրենց վստահեք ձեր քվեն: Մեկ անգամ քվեարկեք այս համոզմամբ և հիմք կդնեք նոր սկզբի, որը կդառնա անշրջելի:
Այլապես կրկին կունենանք այն, ինչն ունենք ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել