Yerkir.am-ը գրում է. Սիրիայի ԱԳՆ-ը հերքում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության մեղադրանքները Հալեպում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին, հայտնում է «SANA»-ն:
«Սիրիայի կառավարությունը հերքում է բոլոր սուտ մեղադրանքները, որոնք պարունակվում են Human Rights Watch կազմակերպության զեկույցում, որտեղ նա հայտարարում է Հալեպ քաղաքի ազատագրման ընթացքում Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների կողմից թունավոր նյութերի կիրառման մասին»,- ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ավելացրել է, որ Սիրիան խիստ դատապարտում է այդ զեկույցը` ստեղծված «Աստանայում և Ժնևում հանդիպումներից առաջ Արևմուտքի պլանների իրականացման» շրջանակներում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/123853.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել