Related image

International Agency for Research on Cancer-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 1 տարվա ընթացքում աշխարհում ախտորոշվում է քաղցկեղով հիվանդության 215 000 նոր դեպք մինչև 15 տարեկան երեխաների շրջանում և 85 000 ախտորոշում՝ 15-19 տարեկանների շրջանում:

Համաձայն Curesearch for Children’s Cancer-ի զեկույցի՝ ախտորոշման միջին տարիքը 6 տարեկանն է: Աշխարհում 40 հազար երեխա տարեկան անցնում է քաղցկեղի բուժման կուրս:

Այս թեմայի մասին կարելի է անվերջ խոսել, բայց հետաքրքիր էր, թե մանկական քաղցկեղի դեմ պայքարի թեմային ինչպես է անդրադարձել տեղական լրատվական դաշտը:

Аctual Monitoring-ը հաղորդում է, որ փետրվարի 15-ի ժամը 00:00-ից 18:00-ն քաղցկեղ բառը պարունակել են թվով 58 հոդվածներ:
Սրանցից 33-ը տեղեկացնում էին այն մասին, որ փետրվարի 15-ը նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:

Մնացած 25 հոդվածները տարբեր մասնագետների կողմից ասուլիսների ժամանակ հնչեցրած կարծիքներ և քաղցկեղի առաջացման պատճառների վերաբերյալ նյութեր էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել