Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտումYerkir.am-ը գրում է.
 Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 19:37-ին (Գրինվիչի ժամանակով` 15:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.420 և արևելյան երկայնության 44.090 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Դմանիսի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
 Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել