Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։
Վարչապետը կարևորել է կառավարության և բիզնես հանրության միջև համագործակցությունը և նշել, որ բիզնեսին դիտարկում է որպես գործընկեր և տնտեսության շարժիչ ուժ:
«Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել և հուսով ենք,որ ծանոթ եք դրանց: Կառավարարության 100-օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը: Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք: Չափազանց կարևորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ-ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև բիզնես հատվածի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/02/15/karenkarapetyan/2279817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



