Ամերիկյան պարբերականը անդրադարձ է կատարել երկուշաբթի օրը ArmComedy-ի կողմից թողարկված «Armenia Alternative First» տեսահոլովակին, որն իրենից ներկայացնում է երգիծական ակնարկ «Թրամփյան դարաշրջանին»: Համաձայն պարբերականի՝ սա մի ֆանտաստիկ սատիրա է և թերևս մինչ այժմ Թրամփին ուղղված լավագույն երգիծանքն է, իսկ մյուս բոլոր նմանատիպ ակնարկները սրա համեմատ միարժեքորեն կաղում են:

Հոդվածում արվում են բազմաթիվ մեջբերումներ հոլովակից: Բարձր գնահատականի են արժանանում Հայաստանի, նրա պատմության ու ախոյանների վերաբերյալ չափազանց սրամիտ կատակները:

Որպես գուցե լավագույն կատակ առանձնացվում է Վրաստանի վերաբերյալ կատակը՝ ուղղված հայերի ատելությանը «կեղծ իրերի» հանդեպ: Պարզապես Վրաստանի միջազգային անվանումն է Georgia (Ջորջիա), համանուն նահանգ կա նաև ԱՄՆ-ում: Տղաները կատակում են՝ ասելով, որ մեր հարևանները կեղծ լուզերներ են, որոնք այդպես էլ չկարողացան մի օրիգինալ անվանում հորինել և փոխ առան վերոհիշյալ նահանգի անվանումը: Այնինչ սա բացարձակ երգիծանք է, քանի որ Վրաստանը հասել էր իր ծաղկունքին դեռևս Միջին դարերում, երբ այն արդեն միջազգային մակարդակով հայտնի էր Georgia (Ջորջիա) անվանումով:   

Եթե դուք դեռ չեք դիտել հոլովակը, ապա ստորև կարող եք ծանոթանալ երգիծանքի այս փայլուն նմուշին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել