Որոշել էի որոշ ժամանակ հանգիստ թողնել ձեզ, բայց միտքը, որ անընդհատ պտտվում է ուղեղումս, ստիպում է արտահայտվել...
Կոռուպցիային սովոր մեր հասարակությունն ի վիճակի է փչացնել նույնիսկ ամենաբարեխիղճ պաշտոնյային, բժշկին, անգամ դասվարին... Ես հասկացա` նրանք մեղավոր չեն, մեղավոր ենք մենք... Պետք է պարզապես հիշել, որ մարդկանց բուժելը բժշկի սուրբ պարտականությունն է, քաղաքացու հարցերը լուծելը` չինովնիկի, իսկ երեխային կրթելը` ուսուցչի... Դա պարտականություն է, որ նրանք պիտի, ՊԱՐՏԱՎՈՐ են իրականացնել, այլ ոչ թե լավություն են անում, որի համար մենք մեզ պարտավորված ենք զգում տարբեր ձևերով «լավության տակից դուրս գալ»: Միշտ հիշեք, խնդրում եմ, որ, եթե ձեր ձեռքը քարի տակ չէ, դուք կարող եք «լավության տակից դուրս գալ»` էդպես սովորեցնելով նրանց, վաղը մեկ ուրիշը կհայտնվի շատ վատ վիճակում... Նա կտուժի, որովհետև ձեզ պես մեկը «փիս» է սովորեցրել... Եկեք սկսենք մեզանից, փորձենք փոխվել, ու աշխարհն էլ կփոխվի... Որքան էլ իշխանությունները փորձեն վերահսկել կոռուպցիոն գործարքները, միևնույն է մենք միշտ գտնում ենք տարբերակ գոնե նվերների տեսքով շնորհակալություններ հայտնելու, շողոքորթելու. ասել կուզի՝ մենք, միայն մենք ենք մեղավոր...
Վերջ, ես այլևս չեմ խոսում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/503858696344957
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել