Այսօր բանակցային սեղանին գտնվող առաջարկների փաթեթը սխալ է կոչել փոխզիջումային, քանի որ դրա գործարկման միջոցով ոչ թե կողմերի համար արժանապատիվ խաղաղություն կհաստատվի կամ կվերացվի ազգամիջյան թշնամանքը, այլ ներկայիս՝ մեր անվտանգության նվազագույն պահանջները բավարարող ստատուս քվոն կփոխարինվի նոր ստատուս քվոյով, որի պարագայում մենք զրկված կլինենք պատերազմի դեպքում սեփական պաշտպանությունն արդյունավետ ապահովելու հնարավորությունից, իսկ ժամանակավոր հարաբերական խաղաղության ապահովումն էլ կդրվի օտար խաղաղապահ զինուժի վրա, որը մեզ համար ամենավտանգավոր պահին կարող է լքել իր դիրքերը: Մի խոսքով՝ ստում են այն մարդիկ, ովքեր պնդում են, որ տարածքներ հանձնելը հայկական կողմերի համար խաղաղ և ապահով կյանքի միակ երաշխիքն է։ Իրականում խաղաղության հասնելու այլ ուղիներ նախանշող բանաձևեր գոյություն ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: