Image result for самолет харрисона фордаՀայտնի դերասան Հարիսոն Ֆորդը, ով անձնական ինքնաթիռ ունի, հազիվ է խուսափել ուղևորատար օդանավի մեջ մխրճվելուց։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ին, Կալիֆորնիայի Օրինջ շրջանի Ջոն Ուեյնի օդանավակայանում։ Դերասանը գտնվել է իր երկտեղանոց թեթևշարժիչային Husky ինքնաթիռի ղեկի մոտ։ Ավիադիսպետչերը նրան հրահանգել է վայրէջք կատարել 20-L թռիչքուղու վրա, սակայն Ֆորդը ուղևորվել է թռիչքուղի, որտեղ դեպի Դալլաս թռիչքի էր պատրաստվում American Airlines-ի Boeing 777-ը՝ 110 ուղևորով և անձնակազմի 6 անդամով։ Ֆորդի ինքնաթիռը հայտնվել է մարդատար օդանավի գլխավերևում։ Րոպեներ անց, սակայն, Boeing 777-ը բարեհաջող թռիչք է կատարել։

Դիսպետչերների հետ Ֆորդի բանակցությունների ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է նա նրանց հարցնում. «Այդ օդանավը պետք է հայտնվեր իմ ինքնաթիռի տա՞կ»։ Քաղավիացիայի դաշնային վարչությունում նշել են, որ դիսպետչերները տվել են օդաչուին ճիշտ հրահանգներ, որոնք նա սխալ է հասկացել։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել