Իսպանական Սիլս քաղաքում բացահայտել են կեղծարարների խումբ, որոնք վերանորոգել են հին Toyota-ները և համացանցով վաճառել Ferrari և Lamborghini մակնիշների տակ, հայտնում է The Local-ը:
 Ոստիկանությունը ձերբակալել է 3 ավտոմեխանիկների: Նրանց արհեստանոցում գտել են 14 ավտոմեքենա՝ մշակման տարբեր փուլերում, որոնցից 4-ը լիովին պատրաստ վաճառքի համար:
 Խմբին հետևել են այն բանից հետո, երբ վերափոխված ավտոմեքենաներից մեկը փորձել են վաճառել 40 հազար եվրոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել