ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը հրահանգ է տրածել, ըստ որի արգելվում է կարմիր գույնի հագուստ կրել Իրաքի Մոսուլ քաղաքի արևմտյան մասում: Ինչպես հաղորդում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը, հրամանը, որն անակնկալի է բերել քաղաքի բնակիչներին, վերաբերում է անգամ նորածիններին:
«Կարմիր գույնի հագուստ կրելու արգելքը վկայում է այն մասին, որ ահաբեկիչները մտավախություններ ունեն՝ կապված Սուրբ Վալենտինի օրվա հետ: Նրանք կարծում են, որ այդ տոնը նշելն անձնական մարտահրավեր է իրենց համար»,-ասել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել