Ուիլյամն ու Քեյթը ոչ պաշտոնական այցով կմեկնեն Ֆրանսիա Yerkir.am-ը գրում է.
 Արքայազն Ուիլյամն ու նրա կինը Քեյթը՝ Ֆրանսիա կայցելեն մարտի 17-18-ին, գրում է RFI-ին:
 Ուղևորությունը համընկնում է Բրիտանիայի Brexit-ի գործընթացի քվեարկության հետ: 

 Ամուսինները ներկա կգտնվեն ռեգբիի Ֆրանսիա-Ուելս խաղին: Այցի ընթացքում նախատեսվում է պաշտոնական ճաշկերույթ Բրիտանայի դեսպանի մոտ և ֆրանսիացի երիտասարդ առաջնորդների ընդունելություն:

Ըստ RFI-ի՝ թագավորական այցելությունները հաճախ են կազմակերպվում, դիվանագիտական և տնտեսական նպատակներով:
Հայտարարելով այցի մասին՝ Քենսինգթոնյան պալատը ընդգծում է, որ այս այցը եղել է  Արտաքին գործերի նախարարության խնդրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել