Lragir.am-ը գրում է.
Կոպենհագենը գլխավորել է աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանիշը, որը կազմել է Savills անշարժ գույքի միջազգային գործակալությունը:
«Ապրելու հարմարավետության» պարամետրը ներառում է մի շարք ցուցանիշներ, որոնք վերաբերում են քաղաքային միջավայրի որակին, այդ թվում՝ աղտոտման մակարդակին, զբոսայգիների որակին, հանցավորության մակարդակին, առողջապահությանը, աշխատավարձի հավասարությանը եւ այն ժամանակին, որը ծախսվում է աշխատանքի գնալու ճանապարհի վրա, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ամենահարմարավետ քաղաքների վարկանիշի երկրորդ եւ երրորդ տեղերում են Ստոկհոլմը եւ Մելբուռնը:
Նաեւ ընկերությունը կազմել է ժամանցային ենթակառուցվածքի որակի վարկանիշը, որի առաջատարը Լոնդոնն է:
Դրանում երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Նյու Յորքը եւ Տոկիոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/147880
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել