Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտRazm.info-ն գրում է.

Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: Սակայն նույն տեսանյութում հստակ երևում է, որ թիրախի տակ գյուղերի կողքին թաքնված ադրբեջանական հրետանին է:

Տեսանյութում ադրբեջանցի գյուղացիները ևս նշում են, որ հայկական ստորաբաժանումները մինչ այդ գյուղի բնակելի հատվածի վրա չեն կրակել, բոլոր արկերն ընկել են գյուղի մոտ:

Սակայն նույն տեսանյութում՝ հենց նկարահանման պահին մի քանի անգամ կրակում են նույն «գյուղին մոտ» հատվածին, ինչի ընթացքում հստակ երևում է, որ այնտեղ տեղակայված են ադրբեջանական զինուժի հրետանային համակարգեր, ամենայն հավանականությամբ՝ 85 մմ տրամաչափի Դ-44 թնդանոթ:

Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ

Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ

Ըստ այդմ պարզ է դառնում, որ հայկական ստորաբաժանումների թիրախը ադրբեջանական գյուղի հետևում «թաքնված» հրետանային համակարգերն են: Հիշեցնենք, որ վերջին շրջանում, համաձայն Պաշտպանության բանակի հայտարարությունների, Ադրբեջանի զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ կրակում են նաև հրանոթներից: Մասնավորապես խոսքը հենց նույն Դ-44 թնդանոթների մասին է:

Կարելի է ենթադրել հայկական կողմը պատասխան կրակ է վարում ադրբեջանական հրետանու դիրքերին, ինչի ընթացքում ադրբեջանական գյուղերին հնարավոր հասցնելիք վնասների պատասխանատվությունը մոտակայքում հրետանի տեղակայողներինն է, ոչ թե՝ կրակողներինը:

Հիշեցնենք, որ այս փաստը պարզվել էր դեռևս 2016 թ. ապրիլին, երբ ՊԲ տեսանյութից և Google Earth քարտեզից հստակ երևում էին Ադրբեջանի մի շարք սահմանամերձ գյուղերի թիկունքում թաքնված հրետանային համակարգերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել