messi-suarez-reuters-mAraratnews.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի հաղթող պետք է դառնա կատալոնական «Բարսելոնը». նման հետևություն են արել ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները` հիմնվելով այն հետազոտության վրա, որը հաշվի է առել վերջին տարիների վիճակագրական տվյալները. տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Շեշտը դրվում է նրա վրա, որ «կապտանռնագույնների» հիմնական մրցակիցները խմբից դուրս են եկել երկրորդ տեղով: Վերջին 11 տարիներին միայն մեկ անգամ է մրցաշարում հաղթել թիմ, որն առաջին տեղը չի զբաղեցրել խմբում: 2010 թվականին դա հաջողվել է անել Միլանի «Ինտերին»:

Բացի այդ, վերջին 19 տարիներին միայն մեկ անգամ է ՉԼ-ում հաղթել թիմ, որի համար այդ տիտղոսն առաջինն էր: 2012-ին դա արել է Լոնդոնի «Չելսին»:

Փորձագետները նշում են, որ մրցաշարում մնացած և մինչև այդ տիտղոս ունեցող բոլոր թիմերի մեջ «Բարսելոնան» գլխավոր ֆավորիտն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել