Մարիտիմուն ոչ-ոքի է խաղացել. Գևորգ Ղազարյանը մասնակցել է հանդիպմանըArmsport.am-ը գրում է.

Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում «Մարիտիմուն» հյուրընկալվել էր «Ռիու Ավեին». հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը «Մարիտիմուի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 85-րդ րոպեին:

Հայ ֆուտբոլիստը խաղի 27-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:

Այս ոչ-ոքիից հետո «Մարիտիմուն» 32 միավորով 6-րդ հորիզոնականում է: Ղազարյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին. մրցակիցը «Նասիոնալն» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել