1) Հենրիկ Մխիթարյանը լավագույն հայերից է՝ իր աշխատասիրությամբ, տաղանդով ու արժանապատվությամբ բոլորիս համար կարող է օրինակ ծառայել: Ես նրա՝ ոչ միայն որպես ֆուտբոլիստի, այլ անձի երկրպագուն եմ։
2) Հենրիկը իր վերջին շրջանի փառահեղ խաղով հայտնվել է անգլիական մամուլի կիզակետում՝ այն մամուլի, որը մշտապես, անգամ պատմականորեն եղել է և կա ադրբեջանամետ։
3) Հայաստանը՝ որպես անտեր ու թշվառ երկիր ներկայացնելը Ադրբեջանի պետական քարոզչության բաղկացուցիչն է: BBC-ն տվյալ դեպքում, օգտագործելով Հենրիկի ասածը, հերթական անգամ ծառայեցրել է առիթը Ադրբեջանի շահերը սպասարկելու համար։
4) Մենք՝ հատկապես հաջողության հասած հայերս, պիտի զգույշ լինենք և թույլ չտանք, որ մեր բառերը կամ մտքերը երբևիցե օգտագործվեն մեր երկրի շահերին հակառակ։
5) Իսկ իրական թշվառությունը, որը իսկապես կա, ինչպես և ղարաբաղյան պատերազմի դեպքում՝ ՄԵՐ պատերազմն է, ՄԵՐ կռիվն է, որ պիտի տանք ու հաղթենք, ու BBC-ներին պետք չէ դրան խառնել: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, հանգիստ կացեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.darbinyan.7/posts/1237412736350393?notif_t=close_friend_activity¬if_id=1487059705343562
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել