Armtimes.com-ը գրում է.
 Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երեւանի փողոցներն այսօր կրկին կաթվածահար վիճակում են. գրեթե ամենուր անվերջ թվացող խցանումները գագաթնակետին են հասել հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
 Համացանցում հիմնական դժգոհությունները վերաբերում են Խանջյան-Մոնումենտ-Ռայկոմ հատվածին: Այս հատվածը ժամը 20:00-ից հետո գրեթե անանցանելի էր: Մերկասառույցի պատճառով ամենուր վթարներ են, քաղաքացիները համատարած դժգոհում են քաղաքապետարանից ու ձնամքարման աշխատանքներով զբաղվող Սանիթեք ընկերությունից: Փողոցներում ամենուր լողացող մեքենաներ են, կանգառներում կամ երթուղայիններում՝ սառած ու դժգոհող քաղաքացիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել