Սիրիացի փախստականների մի մեծ մաս հրաժարվեց գաղթել սեփական երկրից: Նրանք գերադասեցին ապրել պատերազմական պայմաններում, բայց երկրում, որտեղ ծնվել են նրանց նախնիները: Նրանցից շատերը ապաստան են գտել միջնադարյան դամբարաններում, հնագույն կառույցներում, որտեղ համակերպվում են ջրի և էլեկտրականության բացակայության հետ, իսկ ամենասարսափելին օդի պակասությունն է և ծխի առկայությունը:


1. 53-ամյա Նադյան դուրս է գալիս հռոմեական ստորգետնյա դամբարանից, որը գտնվում է Ջեբել-ալ-Զավեում:


2. Նախկին ոստիկան, 33-ամյա Ադնան ալ-Համոդը ընտանիքի հետ ապրում է Ջիրժանանս գյուղի ստորգետնյա այս շինությունում, որը նա կառուցել է սովորական մուրճի և բահի օգնությամբ մի քանի ամիսների ընթացքում, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը օդային հարվածներից և կրակահերթերից:


3. Ջիրժանանս գյուղ. 60-ամյա Սոբհի ալ-Համոդի ընտանիքն ամիսներ շարունակ ապրում է այս ստորգետնյա շինությունում, որտեղ նույնիսկ ուղիղ մեջքով կանգնելն անհնար է:


4. Ջիրժանանս գյուղ. հերթական ինքնաշեն գետնափոր ապաստարանը:


5. 9-ամյա Նահիլը գրեթե մեկ տարի ընտանիքի հետ ապրում է հռոմեական այս ստորգետնյա դամբարանում:


6. Հռոմեական ստորգետնյա դամբարան. Ջեբել-ալ-Զավե բնակավայր:


7. Ջեբել-ալ-Զավե բնակավայր:


8. «Ազատ սիրիական բանակի» մարտիկը Ջեբել-ալ-Զավե բնակավայրի ստորգետնյա ապաստարանում:


9. 32-ամյա Սամին ծնողների և ընտանիքի հետ Ջեբել-ալ-Զավե բնակավայրի ստորգետնյա ապաստարանում:


10. Մաարետ ալ-Նումանի բնակավայրի 17-րդ դարի քարվանսարայը «Սիրիական ազատ բանակը» վերածել է զինապահոցի:


11. Մաարետ ալ-Նումանի բնակավայրի 17-րդ դարի քարվանսարայում հռոմեական և բյուզանդական հնագույն խճանկարների կողքին սիրիացի փախստականները պահում են նավթի պաշարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել