Այժմ դուք կարող եք համատեղել հաճելին օգտակարի հետ և չկորցնել ձեր մտքի ճկունությունն անգամ ծեր հասակում:

Մեդիտացիա

Մեդիտացիան օգնում է նվազեցնել սթրեսի քանակությունը, արյան ճնշումը, ամրացնում է իմունային համակարգը և բարելավում է կենտրոնանալու ունակությունը: Լիակատար լիցքաթափության 10 րոպեն բավական է ձեր տրամադրությունը բարձրացնելու և ուղեղի աշխատանքը լավացնելու համար:

Այգեգործություն

Այգեգործությունը զարմանալիորեն օգտակար է ուղեղի աշխատանքի համար: Դրանով զբաղվելով՝ դուք կրճատում եք կորտիզոլի մակարդակը (կորտիզոլը սթրեսի հորմոն է) և նվազեցնում եք դեմենցիայի ռիսկը 36%-ով:

Ուտելիքի պատրաստում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր նախընտրում են պատրաստել և ուտել տանը, վարում են ավելի առողջ ապրելակերպ: Բացի այդ՝ նրանք հնարավորություն են ստանում ընտրելու ավելի լավ մթերքներ և վայելելու պատրաստման պրոցեսը, ինչը հիանալի կերպով է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:

Ընթերցանություն

Ընթերցանությունը նպաստում է ուղեղի կենտրոնացմանը, ընդլայնում է բառապաշարը, զարգացնում է երևակայությունը, անալիտիկ ունակությունները, և ուղեղն ավելի ակտիվ է դարձնում: Բացի այդ՝ կարդալը սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցն է (սթրեսի մակարդակը նվազում է 69%-ով): Իսկ քնելուց առաջ կարդալն օգնում է առողջ և խորը քուն մտնել:

Երաժշտական գործիք նվագել

Երաժշտական գործիք նվագելը նպստում է կոգնիտիվ զարգացմանը, բարելավում է կոորդինացիան և մատորիկան: Բացի այդ՝ երաժշտական գործիք նվագելը բարձրացնում է IQ-ի մակարդակը:

Շախմատ

Շախմատն անկասկած ուղեղի աշխատանքի բարելավման համար լավագույն հոբբին է. դրա շնորհիվ զարգանում են ուղեղի երկու կիսագնդերը, միաժամանակ բարելավվում է և՛ հիշողությունը, և՛ ստրատեգիական մտածողությունը:

Պարել

Պարելը ոչ միայն հիանալի է ֆիզիկական վիճակի, այլև մտավոր աշխատանքի բարելավման համար: Պարը նվազեցնում է սթրեսի և մեծացնում է սերոտոնինի մակարդակը: Բացի այդ՝ պարային շարժումներն ու հերթականությունը մտապահելու համար հարկավոր է մտավոր աշխատանք, ինչն ավելի ճկուն է դարձնում ուղեղի գործունեությունը:

Թիմային սպորտաձևեր

Թիմում խաղալով՝ դուք ստանում եք բազում առավելություններ՝ շարժունակություն, նոր ընկերներ, շփում: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շփման պակասը վատ է անդրադառնում և՛ ուղեղի աշխատանքի վրա, և՛ առհասարակ ողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Այսպիսով՝ ֆուտբոլը, վոլեյբոլը, բասկետբոլը և այլ թիմային սպորտաձևերը հիանալի լուծում են:

Մարտական արվեստ

Բացի ակնհայտ առավելություններից՝ մարտական արվեստը հիանալի կերպով է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա և ապահովում է մարմնի և մտքի միություն:

Օտար լեզուների ուսումնասիրում

Պոլիգլոտների ուղեղի աշխատանքը տարբերվում է միայն մեկ լեզու իմացող մարդկանց ուղեղի աշխատանքից: Օտար լեզվի ուսումնասիրումը ձեզ ավելի խելացի է դարձնում: Բացի այդ՝ դուք հնարավորություն եք ստանում օտարերկրացիների հետ շփվելու և նրանց մշակույթին հաղորդակից դառնալու: Այս ամենը նվազեցնում է դիմենցիայի ռիսկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել