Տաքսիների մեջ ինձ դուր չի գալիս, որ հաշվիչները չեն միացնում կամ ռաբիս երաժշտություն են լսում: Բայց նաև քաղաքակիրթ ու օրինապահ վարորդներ են լինում: Մի քանի դեպք պատմեմ: Երբ ես տաքսիներից օգտվում եմ` միշտ վարորդները սկսում են բողոքել երկրից ու երբեմն տեղին են բողոքում: Մի քանի օր առաջ, երբ տաքսու վարորդը ինձ ուղեկցում էր, ասաց, որ մեր ազգի 80%-ը անասնական բնազդով ա շարժվում: Այսինքն՝ անում է այն, ինչ իրեն հարմար է, ու թեկուզ դա վտանգավոր է: Ու հաճախ ցույց էր տալիս փողոցը սխալ հատող հետիոտներին: Երբ մեկ այլ տաքսուց էի օգտվում, վարորդը միանգամից ասաց՝ «Տեսեք, տեսեք՝ ահավոր ազգ ենք դառել. աղբը փողոցի վրա են թափում»: Մի քանի րոպե անց էլ «Բրաբուս» ավտոմեքենան խախտում արեց, ու ինքը միանգամից նկատեց ու ասաց. «Նայի, է, ուզում էր խախտում աներ, արեց»: Մեկ ուրիշ վարորդ ազգի ցուցամոլությունից էր բողոքում: Ասում էր, որ հայ ազգի նման ցուցամոլ ազգ գոյություն չունի, ու որ ձգտում են միանգամից մի քանի ավտոմեքենա ունենալ, որ էն ռուսները մեկ ավտոմեքենա ունենալու դեպքում ասում են «хватит»: Նաև մեկ բացառիկ դեպք է եղել, որ վարորդը չի բողոքել, ու երբ սկսեցինք շարժվել ասաց. «Ախպերսսսս, էս ինչ լավ դուխի ես ցանե, ինչակա՞ն ա»: Իմ օրինակները բերեցի, բայց սա մեր տաքսիների բնութագիրն է: Ուրիշ երկրներում իհարկե ամեն ինչ այլ կերպ է: Վերջերս լսել էի, որ արաբական երկրներից մեկում տաքսու մեջ սեքսով էին զբաղվել, ինչի արդյունքում և՛ վարորդին, և՛ ուղևորներին տուգանել էին: Հետաքրքիր է, որ մեր երկրում այդպիսի բան լիներ, ինչպե՞ս կվարվեին: Նաև ես պահանջում եմ, որ շրջանառությունից հանվեն այն «տաքսիները», որոնք ընդհանրապես հաշվիչներ չունեն, քանի որ մարդկանց հիմարի տեղ են դնում: Եվ վատ չէր լինի, որ ավտոմեքենաները մաքուր պահեին: Փոշեծծիչով մաքրեին, հետևեին հիգիենայի կանոններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: