Աշխատանքային օրվա աղմուկից, սթրեսից և քաոսից հետո միջոց է հարկավոր գտնել հանգստանալու և հոգեկան հավասարակշռության գալու համար: Շատերը փաբ են այցելում՝ մի բաժակ գարեջուր խմելու, մյուսները ներդաշնակություն են զգում յոգայով զբաղվելիս:
…Իսկ ինչու՞ չհամատեղել այս երկու հաճույքներն իրար հետ: Զգացմունքային թերապիայի այս երկու եղանակները միասին կիրառելը հրաշալի հակասթրեսային միջոց է հանգստանալու համար:
Նոր և հայտնի միջոց աշխատանքային օրվա վերջում հանգստանալու համար՝ գարեջրային յոգա:

Բեռլինից յոգայի ուսուցիչ Ջհուլան հնարել է «գարեջրային յոգա» տերմինը և այն վերածել հաջողակ բիզնեսի: Նման փորձ նա առաջին անգամ տեսել է ԱՄՆ-ում՝ Burning Man երաժշտական ֆեստիվալի ժամանակ:
Փաստորեն, յոգայի և գարեջրի միաձուլումը շատ էլ բնական երևույթ է: «Ե՛վ գարեջուրը, և՛ յոգան բազմադարյա գործող թերապիայի տեսակներ են, որոնք հանգստացնում և զարգացնում են խելքը, մարմինը և հոգին»,- գրված է Ջհուլիի կայքում,- «Մեկ ժամվա ընթացքում մենք յոգայով ենք զբաղվում և ամեն դիրքն ընդունելիս գարեջուր ենք խմում»:
Այս երևույթին թեթև մի նայեք: Գարեջրային յոգան իրոք լուրջ պրակտիկա է:

«Ճիշտ է, սրանով զբաղվելը նաև զվարճալի է, բայց այն կատակի վերածել հարկավոր չէ»,- բացատրում է Ջհուլան,- «մենք վերցնում ենք յոգայի փիլիսոփայությունը և հաճույքով միաձուլում ենք գարեջրի հետ, որպեսզի գիտակցության ամենավերին աստիճանին հասնենք»:
Այս զբաղմունքը հասանելի է անգամ ամբողջովին նորեկների համար, սակայն նրանք պետք է գոնե մի փոքր սովոր լինեն գարեջուր ըմպելուն: Ինչպես նշվում է գարեջրային յոգայի ֆեյսբուքյան էջում. «Յոգայի փորձը պարտադիր չէ. ուղղակի հարկավոր է լայնախոհ անձնավորություն լինել և սիրել գարեջուր»:
Մասնակիցներն ամեն մարզման ընթացքում պետք է այս դիրքն ընդունեն, որը կոչվում է «գարեջրային ողջույն»: Սրա ընթացքում կանգնում են մեկ ոտքի վրա և հավասարակշռություն են փորձում պահել՝ գարեջրի շիշը գլխին դնելով:

Իսկ որտե՞ղ է հնարավոր մասնակցել այս մարզումներին:
Յոգայի այս ճյուղն արդեն հասել է մինչև Ավստրալիա, իսկ առաջին մարզումները սկսվել են հունվարին՝ Սիդնեյում և Մելբուրնում:




