168.am-ը գրում է.

Բանանն ամենահամեղ և օգտակար մրգերից մեկն է։ Դրանում պարունակվող վիտամիններն ու մյուս նյութերն օգնում են օրգանիզմն առողջ պահել։ Adme.ru կայքը ներկայացրել է բանանի 10 օգտակար հատկություն։

1. Օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկա։ Բանանը հատուկ սպիտակուց է պարունակում, որն օգնում է կանխարգելել օնկոլոգիական հիվանդությունները։ Հասած մրգերում այդ նյութի քանակն ավելի շատ է։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել այն բանանները, որոնց կեղևը սևացել է։

2. Պայքար ջղաձգումների դեմ։ Մկանների ջղաձգումների հիմնական պատճառը հանքանյութերի անբավարար քանակն է։ Կալիումով և մագեզիումով հարուստ բանան ուտելով՝ կարելի է կանխարգելել մկանների սպազմները։

3. Երիկամների հիվանդությունների կանխարգելում։ Կալիումով հարուստ մթերքն օգնում է խուսափել երիկամներում քարերի առաջացումից։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ բանանը պարբերաբար սննդակարգ ներառելով՝ կարող եք 40 տոկոսով նվազեցնել երիկամներում չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը։

4. Ամուր սիրտ։ Կալիումով հարուստ մթերք օգտագործելը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր բարձր ճնշում ունեն և հակված են սիրտ-անոթային հիվանդությունների։ Օրվա ընթացքում 1.3 գրամ հանքանյութի օգտագործումը 26 տոկոսով նվազեցնում է սրտի պաթոլոգիաների առաջացման հավանականությունը։ Այս չափաբաժինը լրացնելու համար կարող եք օրվա ընթացքում 2-3 բանան ուտել։

5. Ամուր անոթներ։ Անոթների անցանելիության վատացման պատճառը խոլեստերինն է, որն աթերոսկլերոզ է առաջացնում։ Բանանը նյութեր է պարունակում, որոնք օգնում են պահպանել անոթային համակարգի առողջությունը։

6. Առողջ որովայն։ Բանանը ցուցված է ստամոքսի խոց ունեցող անձանց, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ռիսկի խմբում են։ Բանանը ֆերմենտ է պարունակում, որը նպաստում է հյութի արտադրմանը, որը պաշտպանում է որովայնի պատերը։

7. Էներգիայի աղբյուր։ Բանանի մեջ պարունակվող վիտամիններն ու հանքանյութերն այն դարձնում են էներգիայի հրաշալի աղբյուր։ Պարզ ածխաջրերն արագ յուրացվում են և վայրկենական լրացնում էներգիայի քանակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել