Newmag-ը գրում է.Փետրվարի սկզբին մի խումբ տնտեսագետներ, որոնցից մեկը բեսթսելեր «Կապիտալը XXI դարում»-ի հեղինակ Թոմա Պիկետն է, հրապարակել են վերլուծություն անհավասարության մասին: Նրանք կարողացել են հաստատել Պիկետի թեզը այն մասին, որ համաշխարհային տնտեսության աճը ոչ բոլոր երկրներում է հանգեցնում կյանքի որակի բարելավմանը:
Ո ՞Վ Է ԹՈՄԱ ՊԻԿԵՏԻՆ
Ֆրանսիացի տնտեսագետը դարձավ աշխարհահռչակ, երբ հրապարակեց «Կապիտալը XXI դարում» գիրքը` ֆրանսերենով 2013 թ, իսկ անգլերենով` 2014թ.: Այն միանգամից դարձավ բեսթսելեր և անհավասարության թեման դարձրեց համաշխահային մամուլի հեդլայներ:
Պիկետին ցույց տվեց, որ հարուստներն ավելի են հարստանում և այն էլ արագ տեմպերով, և այդ ընթացքում սոցիալական անհավասարությունը ավելի է խորանում: Տնտեսագետը կարծում է, որ դա լուրջ խնդիր և սպառնալիք է ընդհանուր բարեկացության համար: Հարստանալով` հասարակության ամենաապահով խավը նվազեցնում է ներդրումները արտադրության ոլորտում, ապրում է ստացած շահաբաժինների հաշվին:
Հետևաբար, ըստ Պիկիտեի, անհրաժեշտ են մեխանիզմներ փողը հարուստներից պակաս ունեվորներին փոխանցելու համար, օրինակ, պրոգրեսիվ հարկ կամ շքեղության հարկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



