Yerkir.am-ը գրում է.Ավելի քան 300 ուղեւորներ տարհանվել են Iraqi Airways ավիաընկերության օդանավից, երբ Սաուդյան Արաբիայում՝ Ջիդայից ոչ հեռու գտնվող օդանավակայանում անիվներից մեկն սկսել է այրվել: Այս մասին հայտնում է «France Press»-ը:
365 ուղեւորները տարհանվել են «ռեկորդային ժամանակահատվածում՝ առանց տուժողների»:
Անիվներից մեկը սկսել է այրվել, երբ օդանավը վայրէջք էր կատարում Թագավոր Աբդուլ Ազիզ միջազգային օդանավակայանում: Օդանավի անձնակազմի հրամանատարը ռադիոյով հայտնել է խնդրի մասին, եւ հրշեջներն անհապաղ ուղեւորվել են պատահարի վայր:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/123550.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել