Ավստրիայի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով Ադոլֆ Հիտլերի կերպարանքով զբոսնում է նրա հայրենի Բրաունաու քաղաքում՝ հաղորդում է Oberosterreichische Nachrichten պարբերականը:
Հիտլերի կերպարանքով այդ երկտասարդին մի քանի անգամ նկատել են տեղացիները: Նրանց կարծիքով՝ երիտասարդը 25-30 տարեկան կլինի:
Ականատեսները տեղեկացնում են, որ Հիտլերի «երկվորյակը» լուսանկարվել է այն տան դիմաց, որտեղ ծնվել է Հիտլերը, ինչպես նաև գրախանութում Երկրորդ համաշխարհային պատերազին նվիրված ամսագիր է նայել:
Նա հաճախ է այցելում նաև «Հարալդ Հիտլեր» կոչվող բարը: Ավստրիայի իրավապահ մարմինները պարզաբանում են բոլոր մանրամասները և չեն բացառում, որ երիտասարդին պատիժ է սպասվում:
«Այլոց ներկայությամբ Ադոլֆ Հիտլերի անձը փառաբանելը հանցագործություն է»,- ասել են տարածքային դատախազությունում: