Կիրանց-Ոսկեպար հատվածում բեռնատարն արգելափակվել է ու առաջացրել է խցանում

 Փետրվարի 11-ին, ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին (Ոսկեպարի ոլորաններ) մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել:
 Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:
 Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է, ինչի հետևանքով առաջացել է խցանում:
 Կիրանց գյուղի գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել արգելափակումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել