новый коллажWnews.am-ը գրում է.

Ինչպես են հայ պաշտոնյաները ծանոթացել իրենց կանանց հետ. Սիրո տոնին Wnews.am-ը ներկայացնում է նրանց սիրո պատմությունը.

310

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.

 

Տիկին Ռիտան, այն ժամանակ դեռ օրիորդ Ռիտան մասնացում էր երաժշտական դպրոցի իր սանի ծննդյան տոնին: Այնտեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Նա միանգամից հավանեց այս պայծառ, լուսավոր աղջկան: Հենց այդ օրը Սերժ Սարգսյանը նրան ուղեկցեց մինչև տուն:

Այն ժամանակ հանդիպել աղջկա հետ, ընդունված կարգ չէր: Եվ քանի որ նրա սիրելիի ընտանիքում հայրիշխանական կարգեր էին, Սերժ Սարգսյանը դիմեց վճռական քայլի:

Նա որոշեց իրենց համատեղ ծանոթ երեխային ամեն անգամ տանել երաժշտական դպրոց: Եվ այսպես, այս զույգը սկսեց ընկերություն անել: Նա հոգատար էր և սիրալի: Սերենադներ չի երգել, բայց ծաղիկներ, անշուշտ, նվիրել է:

«Մեր առաջին հանդիպմանը ես միանգամից 25 մեխակ ստացա, այն դեպքում, որ մինչև այդ երեք մեխակից ավել չէի ստացել: Դա այն մարդն էր, ում ես սպասում էի: Հորս նա միանգամից դուր եկավ»,-պատմում է Ռիտա Սարգսյանը:1234

Ավելի ուրախ հարսանիք, ընտանիքի ընկերները չեն հիշում: Ինչ անհրաժեշտ էր հարսանիքին կար, բայց քանի որ ժամանակները այլ էին, և Սերժ Սարգսյանն էլ պետական աշխատանքի էր, նրան շատ մեծ ճոխություններ թույլատրված չէին:

 

ա5

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր կնոջ` Աստղիկ Օհանյանի հետ նախարարը համակուրսեցիներ են եղել` ԵՊՀ տնտեագիտության ֆակուլտետում։

«Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ մենք իրար ասելու ինչ-որ բան ունենք։ Բայց շփման իմ առաջին առաջարկը մերժում ստացավ ապագա կնոջս կողմից: Շփում հաստատելու մյուս հնարավորությունն ընձեռվեց միայն 2-3 տարի հետո, եւ այն կարող է հնդկական ֆիլմի սցենար հիշեցնել:

Երբ առաջին անգամ հարցրեցի ապագա կնոջս, թե կարող է ընկեր ունի եւ այդ պատճառով է մերժում ինձ, նա պատասխանեց «այո»: Մենք սովորում էինք նույն կուրսում, բայց «ընկերն» այդպես էլ չէր երեւում:

Հետո ստացվեց այնպես, որ պետք է մեկնեի Սիրիա: Գնալուցս մեկ օր առաջ հավաքվել էինք ընկերներով: Հաջորդ օրն առավոտյան Բաղրամյան-Օրբելի փողոցների հատվածում հանդիպեցինք մեր մեկ այլ համակուրսեցուն: Քայլելով զրուցում էիք, երբ ձայն լսեցինք. Աստղիկն էր` ապագա կինս: Համակուրսեցիս ասաց. «Վայ, Աստղիկին փախցնում են»: Ընկերներով վազեցինք ձայնի ուղղությամբ, եւ այդ երիտասարդները, տեսնելով մեզ, դիմեցին փախուստի: Դրանից հետո ես Աստղիկի հետ լուրջ զրույց ունեցա եւ առաջարկեցի, որ իրեն ուղեկցեմ տուն, մինչեւ վտանգն անցնի: Փաստորեն այնպես ստացվեց, որ այդ վտանգը մինչ օրս էլ չի անցել (ժպտում է):

Մեր հարսանիքը կայացավ 1994թ. սեպտեմբերի 17-ին: Նոր էր զինադադարը կնքվել, մեր գյուղը տվել էր տոկոսային առումով ամենաշատ զոհերը: Գյուղում մինչ այդ միջոցառում չէր եղել, բայց մեր հարսանիքի օրն ամբողջ գյուղը ուրախանում, պարում էր: Այդ օրը համարում եմ կյանքիս ամենամեծ տոնախմբությունը, երբ ուրախանում էին բոլորը»,- պատմում է Արծվիկ Մինասյանը։

nikol

Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ լրագրող Աննա Հակոբյանի  հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։
«Շատ էի լսել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նա»,-պատմում է Աննան։

«Ինձ համալսարանից հեռացրեցին, քանի որ քաղաքական հայացքները չէի կիսում ռեկտորի հետ։ Այդ ժամանակ քարոզչություն էր իրականացվում, թե ինչպիսին չպետք է լինի ուսանողը եւ որպես օրինակ ես էի բերվում, ինչն էր անձիս հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում»,- պատմում է Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել