Ավստրալիայի լողափերից մեկում շնաձկան հարձակումից երեխաների փրկած բրիտանացին զրկվել է աշխատանքից, քանի որ հերոսությունը գործել է հիվանդության պատճառով արձակուրդում լինելով:

Rg.ru-ի փոխանցմամբ՝ 62-ամյա Փոլ Մարշալսին, բռնելով շնաձկան պոչից, նրան ուղղորդել է ջրում լողացող երեխաներից դեպի հակառակ կողմը:

Գործատուներին դուր չի եկել, որ Մարշալսին, հիվանդության պատրվակով վերցնելով արձակուրդ, մեկնել էր լողափ հանգստանալու:

Վերադառնալով աշխատանքի վայր` նա հայտնաբերել է, որ իրեն հեռացրել են աշխատանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել