Հռոմի պապը Վատիկան է հրավիրել Վենեսուելայի կառավարությանն ու ընդդիմությանըAysor.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վենեսուելական կառավարությանն ու ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել Վատիկանում՝ երկխոսությունը վերսկսելու համար։ Այս մասին հայտնել է Բոլիվարական հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խուլիոն Բորհեսը, փոխանցում է ТАСС-ը:

Բորհեսը նշել է, որ ընդդիմությունն ասել է, որ չի պատրաստվում Վատիկան գնալ, սակայն չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ։

Դրա համար երկրի կառավարությունը պետք է ընտրությունների անցկացման հստակ ժամկետներ սահմանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել