Lragir.am-ը գրում է.

Նոր Զելանդիայում ափ է նետվել ևս 200 դելֆին, տեղեկացնում է Radio New Zealand-ը: Դեպքը տեղի է ունեցել Ֆարեվել հրվանդանի մոտ: Երեկ Ֆարեվելից 11 կմ հեռավարության վրա ափ էր նետվել ևս 400 դելֆին:
Կենդանիներին օգնություն են ցույց տալիս հարյուրավոր կամավորներ, որոնք դելֆիններին ջրում են, որ չսատկեն: Բաց այդ մարդիկ ափի մոտ կենդանի շղթա են կազմել, որ թույլ չտան դելֆիններին ափ դուրս գալ:

Տեղեկացնենք, որ երեկ ափ նետված 400 դելֆինների մեծ մասը սատկել է: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել