Aysor.am-ը գրում է.
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նոր աղյուսակը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջինն է 98 կգ քաշային կարգում:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ 66 կգ քաշային կարգում երկրորդը Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանն է: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է:
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:
75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է, իսկ Կարապետ Չալյանը` 14-րդը:
80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է:
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/02/11/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1210459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել