Անհանգստացնող հաճախակիություն են ստացել միջադեպերը իրանցիների ու հայերի միջև։ Արդեն մի քանի օր շարունակ լուրեր են հայտնվում հերթական բախման կամ սկանդալի մասին։ Այսօր էլ News.am-ն է աչքալուսանք արել.
«Երեւանի բժշկական համալսարանի հարեւանությամբ գտնվող «Այս» ակումբում մարտի 11-ի գիշերը դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ վիճել են հայ եւ իրանցի երիտասարդները: Նշենք, որ այս ակումբը աշխատեցնում են իրանցիները, եւ այստեղ հաճախ են տեղի ունենում սկանդալներ:
Վեճը նախ ծագել է հայ երիտասարդի ու իրանցի դիջեյի միջեւ: Վերջինս հարվածել է հային, նա էլ գրպանից հանել ատրճանակն ու կոթով խփել է իրանցուն, ապա վրա է հասել ակումբի մեկ այլ իրանցի աշխատակից, խլել ատրճանակն ու ծեծի ենթարկել երիտասարդին: Բարեբախտաբար, կրակոցներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բերման ենթարկել երիտասարդներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»:
Հասկանում եմ, որ Նովրուզին ընդառաջ նման բաները հաճախակիանալու են, բայց ակնհայտ է, որ խնդիրը կա, ու մեղավորությունը երկուստեք է, և պետք է պետական մասշտաբով խնդրի նկատմամբ մոտեցում մտածել, որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա երկու դաշնակից երկրների միջև։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/278729388927499?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել