168.am-ը գրում է․

ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստատեսային հաղորդավարուհիներից մեկը՝ Օփրա Ուինֆրին, գործարար ճարպկություն է ցուցաբերել՝ 150 միլիոն դոլարով չինացի մի հավաքորդի վաճառելով ավստրիացի նկարիչ Գուստավ Քլիմտի (1862 – 1918) նկարը:

Նա այդ կտավը ձեռք էր բերել 2006 թվականին Christie՛s-ի աճուրդում 87,9 միլիոն դոլարով, տեղեկացնում է  Fox News հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը վերաբերում է 1912 թվականին ստեղծված «Ադել Բլոխ Բաուերի դիմանկարը» գործին, որը պատկերում է Վիեննայում հայտնի մեկենասի տիկնոջը:
Դեկտեմբերին Forbes ազդեցիկ հանդեսը Ուինֆրիին ներառել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակում:

Հաղորդավարուհին զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը՝ 2,8 միլիարդ դոլար կարողությամբ: Նա զիջել է սոսկ «Աստղային պատերազմներ» լեգենդար կինոպատումի հեղինակ Ջորջ Լուկասին (4,6 միլիարդ դոլար) եւ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին (3,7 միլիարդ դոլար): Ուինֆրիի եկամուտների հիմնական աղբյուրը դարձել է իր ստեղծած Harpo Productions ընկերությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել