Operativ.am-ը գրում է․
«Google»-ը մտադիր է «Google Play» խանութից ջնջել բոլոր հավելվածները, որոնք չեն համապատասխանում օգտատերերի տվյալների պաշտպանության քաղաքականությանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «The Next Web»-ին:
Ընկերությունը սկսել է մասսայականորեն նամակներ ուղարկել օգտատերերին, ումից հավելվածները պահանջում են օգտատիրոջ անձնական տեղեկությունները:
«Google»-ը խորհուրդ է տալիս հավելվածները ստեղծողներին իրավունքների ցանկում հավելել տվյալների պաշտպանության օգտագործման մասին նախազգուշացումը կամ էլ իրենց սերվերներին արգելել տեսախցիկներին, բարձրախոսներին կամ կոնտակտներին մուտք ունենալու հարցում անել օգտատերերին:
Ինչպես նշվում է, «Google»-ի պահանջների պատճառով խանութից կանհետանան միլիոնավոր հավելվածներ:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=212841&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



