Կարայան. ՀՀ-ն հոլանդացիներին կարող է 30-ից ավելի ներդրումային ծրագիր առաջարկելPanarmenian.net-ը գրում է.
 ՀՀ-ն կարող է հոլանդացի ներդրողներին ներկայացնել 30-ից ավելի ներդրումային ծրագիր: Այս մասին տեղեկացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ևՆիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ հանդիպմանը:Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի դրությունն ու հետագա հեռանկարները:
 Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմին։ Դեսպան Դաուման նախարարի հետ քննարկել է հոլանդական կառավարության և տարբեր կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում իրականցվող ծրագրերը, մասնավորապես՝ դրանց գրանցած հաջողությունները գյուղատնտեսության ոլորտում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել