Armtimes.com-ը գրում է.Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում գիշերը 19-ամյա երիտասարդի են մահացած գտել: Պարզվել է, որ տղան ինքնասպանություն է գործել: Վերջինս 1998 թվականին ծնված Տարոն Գ.-ն է:
Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, իրենց դեռ դեպքի մանրամասները հայտնի չեն: Համայնքապետը միաժամանակ փոխանցեց, որ Տարոնը գյուղում աչքի է ընկել որպես համեստ երիտասարդ:
«Պատճառը պարզ չէ, չենք կարողանում ճշտել: Լավ երեխա էր, գիտակ, սովորող: Նորմալ ընտանիքից էր: Մանթաշում բոլորը զարմացած են, թե էդ էրեխեն ինչու՞ նման քայլի դիմեց»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/103886
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



