«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ Բելառուսի իրավասու մարմինների կողմից Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի (ծնված՝ 04.02.1976 թ.) արտահանձնումը ադրբեջանական իշխանություններին հասարակական մեծ հնչեղություն է ստացել:
Ըստ բելառուսական պաշտոնական աղբյուրների՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Բելառուսում, քանի որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Ինտերպոլի ուղիներով նրա նկատմամբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում, ինչը մեզ համար մեծ անակնկալ էր, քանի որ նշված անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում քաղաքական նպատակներով:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ASF էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացված ստուգումները դրական արդյունք չեն տվել (նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ տեղեկություն առկա չի եղել):
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրվում է մեզ տեղեկացնել, թե արդյո՞ք Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված է (եղել) միջազգային մակարդակով հետախուզում, թե՞ ոչ, և Ինտերպոլի ուղիներով իրականացվե՞լ է արդյոք որեւէ համագործակցություն:
դրական պատասխանի դեպքում խնդրում ենք տեղեկացնել, թե ստուգվե՞լ է արդյոք Ադրբեջանի իշխանությունների կողմից Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցման համապատասխանությունը Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածին:
Հաշվի առնելով Ինտերպոլի անվան անհիմն շրջանառությունը, որը բացասաբար է անդրադառնում այս կազմակերպության դերի ու հեղինակության վրա՝ խնդրում ենք հրատապ կերպով պատասխանել մեր հարցմանը:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությունից ստացված պատասխանը՝
«Հարգելի գործընկերներ,
Մենք ստուգել ենք եւ հաստատում ենք, որ IPSG բազայում նման տեղեկություն առկա չէ: Ձեր հարցումը ուղարկվել է նաև Ինտերպոլի իրավաբանական վարչություն, հավելյալ տեղեկությունների դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1538588179502398?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել