Ռեալը կերկարաձգի Բենզեմայի հետ պայմանագիրը՝ բարձրացնելով աշխատավարձըArmsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» մտադիր է թիմում պահել հարձակվող Կարիմ Բենզեմային: «Արքայական» ակումբը մտադիր է նաև բարելավել ֆրանսիացու պայմանները:

«AS»-ը հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի հետ նոր պայմանագիր կստորագրի. այն նախատեսված է լինելու մինչև 2021 կամ 2022 թվականը:

Նշվում է, որ Բենզեմայի աշխատավարձը բարձրացվելու է: Խաղացողի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 8 միլիոն եվրո:

Իսպանիայի ընթացիկ առաջնության 15 խաղերում Բենզեման 5 գոլ է խփել և կատարել 2 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել