Panorama.am-ը գրում է.

Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացիոն կառույցների անդամ են, որոնց նկատմամբ անդամ երկրները համապատասխանաբար կրում են տնտեսական և քաղաքական պարտականություններ: Ելնելով այդ պարտականությունների առաջնայնությունից՝ Հայաստանի կողմից ԵՄ հետ հարաբերությունները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, և բոլորն էլ դա հասկանում են: Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ասել է «ՏԱՍՍ» գործակալության հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

Իվան Վոլինկինը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև՝ Ռուսաստանի քաղաքացիներին դեպի Հայաստան ներքին անձնագրերով մուտքի թույլտվություն տրամադրելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել