Կան բաներ, որ մինչև դրանցից օգտվելն ավելի լավն են ու հաճելի, քան օգտվելու ժամանակ ))Օրինակ՝ սուրճը... Աղացած սուրճի ամանից հոտ ես քաշում, անուշ ու թանձր բույրից ավելի մեծ հաճույք ես ստանում, քան սուրճը եփելուց հետո խմելով:
Սիգարետը... Բաց տուփից հոտ ես քաշում, թութունի անուշ բույրը հաճելի է, բայց հենց վառում ես, դառնում է զզվելի:
Նույնն էլ քաղաքականության մեջ է։
Թեկնածուն կամ քաղաքական ուժը մինչ գործի անցնելը հաճելի է իր գունավոր խոստումներով, բայց հենց անցնում է գործի, հասկանում ես, որ ոչ թե դու ես իր խոստումներից օգտվում, այլ ինքն է քեզանից օգտվում ու դառնում է զզվելի ))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/georgiani.armani/posts/1344064192318324?notif_t=close_friend_activity¬if_id=1486707643045649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



