168.am-ը գրում է․

Image result

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է մանչեսթերյան ակումբը ընտրելու որոշման մասին:

Մխիթարյանը նշել է, որ մանչեսթերյան ակումբը մի քանի անգամ ավելի լավն է, քան «Բորուսիան»: Ըստ Հենրիխի՝ դա փաստ է, որը ոչ ոք չի կարող ժխտել:

««Մանչեսթեր Յունայթեդը» երբեք երազանքներիս ակումբը չի եղել: Սակայն այս ակումբը միշտ եղել է լավագույնների ցանկում:

Այս ակումբում խաղալը նոր փորձություն էր ինձ համար, որից ես չէի կարող հրաժարվել»,- նշել է հայ ֆուտբոլիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել