Հրդեհ՝ Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնի ռեստորանումYerkir.am-ը գրում է.
 Մոսկվայում գտնվող «Երևան պլազա» առևտրի կենտրոնի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:
 «Փետրվարի 9-ի երեկոյան Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող ռեստորանում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն` բռնկման պատճառը օդափոխման տուփում հավաքված յուղի շերտն է եղել: Հրդեհն արդեն մարվել է», - ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Տուժածների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել